ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել։ Մոնիկա Սիմոնյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն Բաղդասարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կամբոջայում ՀՀ դեսպան։ Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան։ Արեգ Հովհաննիսյանը հետ է կանչվել Ճապոնիայում, Կորեայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։