ԱՄՆ-ն բաց է միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ բանակցություններում փոխզիջումների գնալու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, տեղեկացնում է The Wall Street Journal-ը։
Ուիտկոֆը նշել է, որ Թրամփի վարչակազմի «կարմիր գիծը» Իրանի հետ հարաբերություններում միջուկային զենք ստեղծելը թույլ չտալն է, ինչը Թեհրանի համար պոտենցիալ նախերգանք է այս շաբաթվա վերջին առանցքային բանակցություններից առաջ:
Ցանկացած գործարք, որը թույլ կտա Իրանի միջուկային ծրագրին ցանկացած ձևով շարունակվել, ամերիկյան վարչակազմի նահանջ կնշանակի և չի համապատասխանի Իսրայելի այն համառ պնդմանը, որ վստահելի համաձայնագիրը պետք է ներառի Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացում՝ ԱՄՆ վերահսկողության ներքո:





























