«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության գոյության հենց սկզբից մենք սկսել ենք ակտիվ աշխատանքը Հայաստանում։ Այս մասին «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» հասարակական և գործարար համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Միկա Բադալյանը։
Ըստ նրա, «Եվրասիայի» գոյության 8 ամիսների ընթացքում Հայաստանում անցկացվել է ավելի քան 200 միջոցառում, և ավելի քան երկու հազար մարդ արդեն իրեն համարում է «Եվրասիայի» անդամ։
«Կարծում եմ, որ սա շատ կարևոր արդյունք է, եթե նախկինում ինչ-որ երկիր համարում էր, որ ավանդական արժեքները և Ռուսաստանի հետ հարաբերություններն ինքնին ակնհայտ են, ապա այժմ մենք պետք է ապացուցենք, որ սպիտակը սպիտակ է։
Երբ սկսեցինք աշխատել, իրավիճակը խիստ փոխվեց, փոխվեց հայ երիտասարդության դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ։ Սա կապված է նաև տեղեկատվական դաշտում մեր ակտիվ աշխատանքի հետ։
Հայաստանում շատերը սխալմամբ կարծում են, որ Ռուսաստանը ոչինչ չի անում։ Դա պայմանավորված է նրանով, որ նման նախաձեռնությունները բավարար չափով չեն լուսաբանվում»,- նշել է Բադալյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, ապա դրանք պետք է բաժանել երու մասի՝ Հայաստանի իշխանության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ և հայ ժողովրդի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, կարծում է նա։
«Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը լիովին կողմնակալ է և ամբողջովին հակասում է Հայաստանի ազգային շահերին, հայ ժողովուրդը գիտակցում է բոլոր վտանգները և չի ձգտում անդամակցել Եվրամիությանը, ինչպես վստահեցնում են Հայաստանի իշխանությունները։
Մեզ համար շատ կարևոր է կառուցել ժողովրդական դիվանագիտություն, ինչն էլ անում է «Եվրասիան», որպեսզի ժողովրդի ձայնը լսելի լինի։ Այսօր կարևոր է նաև Ռուսաստանում աշխատելը, քանի որ Ռուսաստանում շատերը կարդում են վերնագրերը և միշտ չէ, որ հասկանում են իրավիճակը։
Երբ չի բացատրվում, որ կա իշխանության դիրքորոշում և կա ժողովրդի դիրքորոշում, ապա անդրադարձը տեղի է ունենում ամբողջ Հայաստանի վրա, ինչը մեզ համար շատ վտանգավոր է»,- հավելել է նա։



























