NASA-ի արբանյակը ֆիքսել է Կարմիր ծովում նոր կղզու ծնունդի պահը:

Նկարներում պատկերված է Եմենի արեւմտյան ծովափի տարածաշրջանը, որտեղ մեծ քանակությամբ ոչ մեծ կղզիներ կան, որոնք ձեւավորվել են հրաբուխի կազմավորման շրջանում: Այստեղ է տեղակայված ջարդոնների համակարգը, որը ձեւավորվել է Արաբական եւ Աֆրիկյան տեկտոնիկ շերտերի բաժանման արդյունքում:

Դեկտեմբերի կեսին այդ տարածաշրջանում ստորջրյա հրաբուխ է սկսվել: Որոշ տեղեկություններով, լավան եւ մոխիրը ջրից դուրս են եկել մինչեւ 30 մետր բարձրության վրա: Նկարներից մեկում երեւում է ծխի եւ հրաբխային մոխիրի հետքեր:

Հրաբուխից հետո տարածաշրջանում ձեւավորվել է ոչ մեծ կղզի: Այդ վայրի լուսանկարը արվել է դեռ 2007–ին. այնտեղ հնարավոր հրաբխային պայթյունի հետքեր անգամ չկան, հաղորդում է  Universe Today–ը: