Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Բայրամովը եւ Ֆիդանը հանդիպել են Անթալիայում, Դիվանագիտական համաժողովի շրջանակում, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանք քննարկել են դաշնակցային հարաբերությունները քաղաքականությունում, անվտանգության հարցում, տնտեսությունում, տրանսպորտում, հումանիտար ոլորտում եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում։

Թուրքական կողմը տեղեկացվել է տարածաշրջանի իրավիճակի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման գործընթացի մասին։