Ապրիլի 11-ին Հունաստանի գլխավոր երկաթուղային ընկերության՝ Hellenic Train-ի օֆիսի մոտ տեղադրված ռումբը պայթել է Աթենքի կենտրոնական բանուկ շրջանում, գրել է Le Monde-ը։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյունից քիչ առաջ անանուն մեկից ահազանգ է ստացվել, որ երկաթուղային ընկերության օֆիսի մոտ ռումբ է տեղադրված, որը կպայթի մոտ 40 րոպեից։

Hellenic Train-ի հայտարարությունում նշվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «իր կենտրոնական օֆիսին շատ մոտ», եւ որ պայթյունը սահմանափակ վնաս է հասցրել: