Մարոկոյում մասնավոր ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Ֆես Սաիս օդանավակայանի շրջանում։

Ինչպես տեղեկացրել է Morocco World News-ը, դա տեղի է ունեցել իջնելու պահին։

Նրա տվյալներով՝ ինքնաթիռը չի կարողացել պահել հավասարությունը թռիչքուղում իջնելուց հետո եւ կոշտ վայրէջք է կատարել։

Ինքնաթիռում գտնվում էին անձնակազմի երեք անդամները, նրանք հոսպիտալացվել են։

Նշվել է, որ ինքնաթիռում ուղեւորներ չկային։