Եվրոպական շատ երկրներ երկմտում են Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու հարցում, այդ երկրում առկա բռնապետական կարգերի պատճառով: Այդ մասին գրում է Nouvelles d`Arménie-ն:

Լեհաստանն ու Իսլանդիան արդեն հայտարարել են մասնակցելուց հրաժարվելու մասին: Իր պատվիրակության անվտանգության նկատառումներով երկմտում է Հայաստանը: Առավել եւս սիրողական բռնցքամարտի մրցաշարում հայկական պատվիրակության վրա քարեր էին նետում անվերահսկելի… կամ Ալիեւի բռնապետական վարչակազմի կողմից վերահսկվող տարրերը:

Ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունն անհանգստացած է, որ մրցույթում բացակայողների թիվը առաջիկայում կարող է կրկնապատկվել: Պատճառը բռնապետական ռեժիմն է: Շատ երկրների հայտարարած բոյկոտը կարող է լուրջ հիմքեր ունենալ, հատկապես, որ «Եվրատեսիլն» ընթանում է «Ազատ երկիր, ազատ երգ» կարգախոսով:

Ըստ տեղեկությունների, Բելգիան, Հոլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Գերմանիան եւ Լյուքսեմբուրգը երկմտում են մասնակցելու հարցում: Եթե մերժումները հաստատվեց, «Եվրատեսիլ-2012»-ը կդառնա սեւ նավթի երկրի կոռումպացված առաջնորդների շքեղության կհաջողված ցուցադրություն: