Մոսկվայի շրջանի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից մի քանիսի մարմիններին ոչ միայն հրազենային, այլև ծակող-կտրող վերքեր են հայտնաբերվել, ռուսական ТАСС գործակալությանը հայտնել են իրավապահ մարմինները։

«Մահացածներից մի քանիսի մարմինների վրա ոչ միայն հրազենային, այլև ծակող-կտրող վերքեր են հայտնաբերվել։ Դա վկայում է նրա մասին, որ Crocus համերգասրահի վրա հարձակման ժամանակ ահաբեկիչները կարող էին օգտագործել ոչ միայն ավտոմատ հրազեն, այլև դանակներ։ Հնարավոր է, որ դրանք բեկորային վերքեր են կամ սուր առարկայի հարվածի հետևանք»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։

Նշվում է, որ դեպքի վայրում նաև մեծ քանակությամբ կրակած պարկուճներ են հայտնաբերվել։