Եթե ​​հակառակ կողմը հավասար դիրք զբաղեցնի, ապա հնարավորություն կստեղծվի հասնել նախնական փոխըմբռնման։ Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին, որը ժամանել է Օման՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների նպատակով։

Ըստ նրա՝ դա իր հերթին կարող է բանակցային գործընթացի ճանապարհ բացել։

Բավականաչափ քաղաքական կամքի առկայության դեպքում «մենք կհամաձայնեցնենք բանակցությունների անցկացման ժամանակացույցը»,- տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։