Շաբաթ օրը Կոկոպոյից արեւելք (Պապուա-Նոր Գվինեա) 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Ներկա պահին ցունամիի մասին նախազգուշացում չկա, տեղեկացրել է «Սինհուան»։

Ցունամիի նախազգուշացման մասին միավորված ավստրալական կենտրոնը եւս տեղեկացրել է, որ ներկայում Ավստրալիայում ցունամիի վտանգ չի նկատվում։

Զոհերի կամ ավերածություննեի մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել։