Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 689-ի, ուրբաթ օրվա դրությամբ վիրավորվել է 5 020 մարդ, 139-ը անհետ կորել է։ Այս մասին հայտնել է Մյանմարի Պետական վարչական խորհրդի տեղեկատվական խումբը, փոխանցել է «Սինհուան»։
Այս ֆոնին ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ կազմակերպությունն ու նրա գործընկերներն ուրբաթ 275 մլն դոլարի կոչ են արել՝ աջակցելու Մյանմարի ավերիչ երկրաշարժերի հետեւանքների հաղթահարման միջոցներին:
Նրա խոսքով՝ հիմնադրամը լրացնում է 2025թ. մարդասիրական կարիքների եւ աղետների արձագանքման ծրագիրը, որի նպատակն է շտապ օգնություն եւ աջակցություն տրամադրել 1,1 միլիոն մարդու:
ՄԱԿ գործակալությունն իր գորխծընկերների հետ միասին արագ կազմակերպել է օգնությունը, ներառյալ բուժսպասարկումը, բնակարանը, ջուրն ու պարենը, որպեսզի օգնի տուժած մարդկանց։





























