Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ը, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 15-16-ը շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 13-15-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Ապրիրլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է կարճատև անձրև, 15-16-ը անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։