Մոսկվայի Բուտիրսկի դատարանի դատախազը խնդրել է, որ 2018թ. սպանված Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր ճանաչել իր դուստրերի նկատմամբ բռնություն գործադրելու համար, РБК-ին ասել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը, որը ներկայացնում է տուժողներից մեկի շահերը։
2020թ. Խաչատուրյան քույրերի հոր հարազատները համաձայնել են նրա դեմ գործ հարուցել։ Բուտիրսկի դատարանն այն գրանցել է 2023թ. գարնանը։ Տղամարդուն հետմահու մեղադրանք է առաջադրվել երեք կետով՝ բռնի սեռական ոտնձգությունների, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու եւ պոռնոգրաֆիկ նյութերի ապօրինի շրջանառության եւ արտադրության մեջ։
Խաչատուրյան քույրերը բերման են ենթարկվել 2018թ. այն բանից հետո, երբ նրանց մոսկովյան բնակարանում հայտնաբերել են նրանց հոր դին։ Ըստ քննիչների՝ երեք դուստրերը դանակով եւ մուրճով հարձակվել են Խաչատուրյանի վրա եւ սպանել նրան Մոսկվայի Ալտուֆեւյան մայրուղու բնակարաններից մեկում։ Աղջիկների նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Ըստ քննիչների՝ նրանք դանակով եւ մուրճով բազմաթիվ վնասվածքներ են հասցրել հորը, ինչի հետեւանքով տղամարդը մահացել է։
Նրանց ձերբակալել են, իսկ ավելի ուշ խափանման միջոցը փոխարինվել է որոշակի գործողությունների արգելքով։ Աղջիկների պաշտպանության համաձայն՝ Խաչատուրյան ավագը մի քանի տարի շարունակ հետապնդել եւ բռնաբարել է իր դուստրերին, ուստի նրանց արարքը պետք է համարել ինքնապաշտպանություն։ 2020թ. դատախազությունը հաստատել է ավագ քույրերի վերաբերյալ եզրակացությունը, սակայն գործը վերադարձվել է վերահսկիչ գերատեսչություն։
2024թ. դեկտեմբերին աղջիկներից մեկի փաստաբանն ասել էր, որ Խաչատուրյանի դատավարությունը կավարտվի 2025թ.։ Խաչատուրյան քույրերի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալները գործով պաշտոնապես տուժող են ճանաչվել։ Եթե նրանց հայրը մեղավոր ճանաչվի, ապա դա ապացույց կլինի, որ քույրերը ինքնապաշտպանվել են։





























