Օմանի մայրաքաղաք Մասկատում սկսվել են բանակցություններն Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, տեղեկացրել է ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցել է ԻՐՆԱ-ն։

Բանակցություններն առաջինն են երկար տարիներ հետո, դրանք միջնորդավորված են, մասնակցում են օմանցի միջնորդները։

Բաղային տեղեկացրել է, որ իրանցի եւ ամերիկացի բանակցողները գտնվել են տարբեր սենյակներում եւ տեղեկություններ են փոխանակել օմանցի միջնորդների միջոցով։