Մենք միայն մեկ նպատակ ունենք՝ ապահովել Իրանի ազգային շահերը։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բաղային, հաղորդել է ԻՐՆԱ-ն։

«Մենք դիվանագիտությանն իրական եւ անկեղծ շանս ենք տալիս առաջ տանել միջուկային խնդիրը եւ հանել պատժամիջոցները երկխոսության միջոցով։ Այս բանակցությունները ցուցադրում են Իրանի վճռականությունը՝ ապահովելու իրանցի ժողովրդի ազգային շահերը դիվանագիտական միջոցներով։ Դա փորձություն է, որի ընթացքում հակառակ կողմը պետք է դրսեւորի լրջություն, եւ այս իմաստով այսօր կարեւոր եւ վճռական օր է»,- նշել է նա։