Սյունիքում Նիկոլ Փաշինյանին երեկվանից ուղեկցում է նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Վերջին օրերի կրակոցների ֆոնին ուշագրավ է, որ Փաշինյանին սահմանամերձ մարզ ուղեկցում է պաշտպանության նախարարը: Ավելին, նա երեկ մասնակցել է Սյունիքում էկոպարեկային ծառայության ներդրմանը նվիրված միջոցառմանը, որն իր լիազորությունների տիրույթում չէ: Իսկ այսօր Պապիկյանը Փաշինյանին ուղեկցել է Նռնաձոր: