Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են, որ այս բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ։ Դրա մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնել է Mehr գործակալութունը։

«Ավելի քան երկուսուկես ժամ տևած անուղղակի բանակցություններից հետո իրանական եւ ամերիկյան պատվիրակությունների ղեկավարները բանակցությունների վայրից հեռանալիս Օմանի արտգործնախարարի ներկայությամբ մի քանի րոպե զրուցել են»,-հայտարարաել է նա։