Երևանում՝ Ռուսական գրքի տան հարևանությամբ «Իմ երկիր Իմ Հայաստան» շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանի ջանքերով տեղադրվել է Եվրասիական տնտեսական միության դրոշը:
«ԵԱՏՄ դրոշը բարձրացնելով Երևանում` ուզում եմ հստակ մեսիջ հղել, որ Հայաստանը չի գնալու դեպի Եվրամիություն, այլ շարունակելու է մնալ իր համար ճիշտ շահեկան տեղում ԵԱՏՄ-ում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանում «Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծի քննարկւմներին ի պատասխան հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը անդամակցության միջև և, որ այդ երկու կազմակերպությունները «անհամատեղելի» են:




























