ՌԴ ներքին գործերի նախարարության Արխանգելսկի վարչության պաշտոնական ավտոկայանատեղիում 22-ամյա երիտասարդը հրդեհ է սարքել։ Ամենայն հավանականությամբ, նա գործել է խաբեբաների ցուցումներով, հայտնում է Фонтанка-ն։

Այրվել է ծառայողական չորս ավտոմեքենա: Հրկիզողին ձերբակալել են դեպքի վայրում։

Սոցիալական լրատվամիջոցները հայտնում են, որ երիտասարդը գործել է առցանց համակարգողների հրահանգներով: