Մի քանի օրվա թանկացումից հետո, ամերիկյան դոլարի փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` դեկտեմբերի 28-ին, էժանացավ հայկական դրամի նկատմամբ: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 385.79 դրամ:
Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 8.4 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլար գնում են առավելագույնը 385 դրամով, վաճառքը սկսում է 386 դրամից:



























