Իրանը կարող է վերադառնալ ուրանի հարստացման նախկին մակարդակին, որը նախատեսված էր  2015 թվականի միջուկային համաձայնագրով, սակայն ԱՄՆ-ի կողմից մի քանի պայմանների կատարման դեպքում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրանցի և եվրոպացի պաշտոնյաներին։

«Իրանը պատրաստ կլինի վերադառնալ միջուկային հարստացման նույն մակարդակին, որը թույլատրված էր 2015 թվականի համաձայնագրով», - գրում է պարբերականը։

Նշվում է, որ դրան հասնելու համար Թեհրանը ցանկանում է վերադարձնել հասանելիությունը միլիարդավոր դոլարների սառեցված ակտիվներին, մեղմացնել միջուկային հատվածի դեմ պատժամիջոցները և դադարեցնել ԱՄՆ ճնշումը Չինաստանում իրանական նավթի գնորդների վրա: