ԱՄՆ-ում Ֆլորիդայի մի կին ձերբակալվել է իր հուշանվերների խանութից առցանց մարդու ոսկորներ վաճառելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Հետաքննությունը պարզել է, որ 52-ամյա Քիմբերլի Շոփերը գիտակցաբար գնել է մարդկային ոսկորներ, այնուհետև դրանք վերավաճառել առցանց հարթակում, որտեղ գրանցված է իր խանութը։
Ոստիկանությունն անօրինական բիզնեսի մասին իմացել է խանութի էջի սքրինշոթեր և տարբեր մարդկային մնացորդների վաճառքի գովազդ պարունակող հուշում ստանալուց հետո: Իրավապահները առցանց խանութի տեսականու մեջ հայտնաբերել են վզնոց, ուսի շեղբ, ողն ու կողոսկր։ Ի միջի այլոց, կար մարդկային թերի գանգ, որի գինը 600 դոլար էր։
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ գանգի բեկորը, ամենայն հավանականությամբ, հնագիտական գտածո է, որը, ըստ մասնագետների, ավելի քան 100 տարեկան է։
Գնորդին կալանավորել են, սակայն մեկ օր անց 7500 դոլար գրավի դիմաց ազատ են արձակել: Նրա դեմ մարդկային աճյուն վաճառելու մեղադրանքը չի հանվել, պարզաբանել է հեռուստաալիքը։





























