Իռլանդական երգչուհի Շինեդ Օ՚ Քոննորը գերազանցել է Քիմ Քարդաշյանի ռեկորդը ամուսնացած լինելու ժամկետով: Եթե սկանդալային ամերիկուհին ամուսնացած մնաց 72 օր, ապա ոչ պակաս սկանդալային իռլանդուհին` ընդամենը 16 օր:
Նոր սովորույթի համաձայն, իր որոշման մասին Շինեդ Օ՚ Քոննորը հաղորդել է բլոգում: Նրա խոսքով, ամուսնությունը ուղղակի ձախողվել է «ամուսնական արարողոթյունից երեք ժամ անց», որը տեղի էր ունեցել Լաս Վեգասում դեկտեմբերի 8-ին: Բաժանման պատճառը եղել է հարսանիքին հրավիրված որոշակի անձանց վարքը: Նրանց վերաբերմունքը ամուսնությանը «խոցեցին իմ ամուսնու սիրտը», հայտնել է երգչուհին, մեջբերում է «Դնի.ռու» -ն:




























