Գերմանիայի հյուսիսում՝ Ներքին Սաքսոնիայի Զալցգիթեր քաղաքում փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով ընդհանուր առմամբ երկու մարդ է զոհվել, հայտնում է Bild թերթը։
Թերթի տվյալներով, ինքնաթիռն ընկել է Salzgitter AG պողպատաձուլման ընկերության տարածքում։ Տեղի ժամանակով 9:45-ին հրշեջ ծառայությունը տեղեկություն է ստացել դեպքի մասին։ Դրանից քիչ առաջ երկտեղանոց ինքնաթիռը օդ էր բարձրացել Զալցգիթերի օդանավակայանից։
Մեկ կիլոմետրից էլ պակաս թռչելուց հետո ինքնաթիռն ընկել երկու արտադրամասերի արանքում։ Հրդեհ է բռնկվել, դեպքի վայրում աշխատում են հրշեջները։
Նախնական տեղեկություններով, ինչպես նշում է Bild-ը, երկու օդաչուն էլ զոհվել են։ Ինքնաթիռի կործանման պատճառները պարզ չեն։





























