Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 28-ին, հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Լոնսդեյլին` դեսպանի պաշտոնում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա աշխատանքում՝ վստահություն հայտնելով, որ նա այսուհետ եւս կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը: