Ճապոնիայի բնակիչը կնոջ  ինքնասպանությունից հետո նրան թաքցրել է սառցախցիկում, հայտնում է Japan Times-ը։

Ապրիլի սկզբին ոստիկանությունը Սիգա պրեֆեկտուրայի Նագահամա քաղաքի տներից մեկում սառցախցիկում հագուստով սառեցված կնոջ է  հայտնաբերել: Դիահերձման արդյունքում կյանքին վտանգ սպառնացող արտաքին վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Մահվան ստույգ պատճառը դեռ պարզվում է։ Ավելի ուշ պարզվել է, որ կինը 57-ամյա Մարիկո Նոնական է՝ Օսակայի պրեֆեկտուրայի Սակայ քաղաքից: Քննիչները ձերբակալել են նրա ամուսնուն՝ 63-ամյա Հիդեկի Նոնակային։

Սիգայի ոստիկանությունը ձերբակալել է ևս երկու տղամարդու՝ 49-ամյա Տացուհիկո Իվասեին և նրա գործազուրկ հորը՝ Կոիտիրո Իվասեին, որին պատկանում է սառցախցիկով տունը։ Նոնական ենթադրաբար Տացուհիկոյի հորեղբայրն է։ Երեքին էլ մեղադրանք է առաջադրվել դիակը թաքցնելու նպատակով դավադրության մեջ: