Ավելի քան մեկ ամիս առաջ գնացքի բախման հետեւանքով ծնողներին կորցրած երկու աղջիկ երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, արդեն դպրոց է հաճախում:
Մյուս երեխան շարունակում է մնած հիվանդանոցում, սակայն գիտակցության է եկել եև կյանքի վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արտաշատ խոշորացված համայնքի Մասիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Խաչատրյանը:
«Դուրս գրված երեխան ապրում է հորեղբոր, տատիկի ու պապիկի հետ»,-ասաց վարչական ղեկավարը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 19։32-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել էր մարդատար գնացքին։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի 4 ուղևորներից 2-ը (ընտանիքի հայրն ու մայրը) տեղում մահացել էին, իսկ նրանց անչափահաս աղջիկները տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
Գնացքի բախումից տուժած երեխաներից մեկը 6 օր անց գիտակցության է եկել և ճանաչել հորաքրոջը



























