Սիրիայի իշխանությունները վերջին ակարգությունների ընթացքում ձերբակալված 755 մարդու ազատել են բանտից:

Ինչպես հաղորդել է պետական «Սուրիա» հեռուստաալիքը,  ազատություն են ստացել այն անձինք, որոնց ձեռքերին  Սիրիայի քաղաքացիների արյան հետքեր չկան»:

Հիշեցնենք, սա առաջին դեպքը չէ, երբ սիրիական իշխանությունները ազատում են խռովությունների ընթացքում ձերբակալվածներին: Այսպես, նոյեմբերին 1400-ից ավելի մարդ է ազատվել:

Զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվածների ազատ արձակումը սիրիական ընդդիմության հիմնական պահանջներից էր:  Այն նախատեսում է նաեւ Սիրիայի իրավիճակի կարգավորում, որը նոյեմբերի սկզբին առաջարկել էր Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ):  Այդ կազմակերպության դիտորդական խումբը արդեն երկրորդ օրն է աշխատում է Սիրիայի առավել լարված շրջանում` Հոմս քաղաքում, որտեղ զինված գրոհայինները դիմադրում են իրավապահներին եւ որտեղ առավել դաժան բախումներն են տեղի ունենում: