Ակնկալվում է, որ շաբաթ օրը Հռոմում կկայանա ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երկրորդ փուլը, Axios-ին հայտնել են երկու աղբյուրներ:
Թրամփի վարչակազմը գոհ է մնացել Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլից։
Դրանք տեղի են ունեցել ըստ պլանի եւ հասել իրենց նպատակին՝ անցում անուղղակի ձեւաչափից, որն իրականացվում էր միջնորդների միջոցով, ուղիղի, երբ պաշտոնյաները շփվում էին անմիջականորեն։
ԱՄՆ-ը ցանկանում է, որ հանդիպման նույն ձեւաչափն անցկացվի Հռոմում, սակայն անցկացման վայրի փոփոխությունն առաջարկել է ամերիկյան կողմը։
Գլխավոր բանակցողները՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին շաբաթ օրը զրուցել են մոտ 45 րոպե, ավելի երկար, քան հրապարակավ հայտարարվել էր։





























