Բելգիայի Լյեժ քաղաքում ավտոբուսի կանգառում նռնակներ նետած Նորդին Ամրանիին թաղել եր իր հայրենիքում` Մարոկկոյում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 29-ին, հաղորդում են բելգիական լրատվամիջոցները:
Նրանց ներկայացմամբ, 33-ամյա Նորդին Ամրանիի մարմինը Բելգիայից տեղափոխվել է Մարոկկո եւ թաղվել իր հայրենի գյուղում:
Հիշեցնենք, դեկտեմբերի 13-ին 32-ամյա Նորդին Ամրանին, ով քանիցս դատվել է զենք եւ թմրամիջոցներ պահելու համար, Լյեժի կենտրոնում նռնակներ է նետել ավտոբուսային կանգառի ուղղությամբ, այնուհետեւ անկանոն կրակոցներ է արձակել անցորդների վրա, ինչից հետո ինքնասպան է եղել:
Ոստիկանությունը պարզել է, որ ահաբեկիչը միայնակ է գործել: Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն, բայց, ենթադրվում է, մարդասպանը թմրանյութերի ազդեցության տակ է եղել:




























