ԱՄՆ-ում այրել են Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոյի նստավայրը. կասկածյալը ձերբակալվել է, հայտնում է Reuters-ը։

Շապիրոյի նստավայրի հրկիզման մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, ահաբեկչության, ծանր հրկիզման և այլ հանցանքների մեջ՝ կիրակի օրը ձերբակալվելուց հետո։

Կասկածյալ 38-ամյա Քոդի Բուլմերը ձերբակալվել է կիրակի, մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ոստիկանությունը Շապիրոյին և նրա ընտանիքին հեռացրել է նահանգապետի պաշտոնական նստավայրից, իսկ տեղի հրշեջները կեսգիշերին մարել են կրակը:

Կիրակի գրավոր ցուցմունքում իշխանություններ նշել են, որ Բալմերը Հարիսբուրգի իր տանը գարեջրի շշերում բենզին է լցրել և մոտ մեկ ժամ քայլել՝ հասնելու նահանգապետի նստավայր: Տեղ հասնելուն պես նա բարձրացել է ցանկապատի վրայով, կոտրել երկու ապակի, ներս նետել Մոլոտովի կոկտեյլներ ու դիմել փախուստի։

Հրդեհը բռնկվել է երկու սենյակում, որը գտնվում է այն սենյակի մոտ, որտեղ քնած են եղել Շապիրոն և նրա ընտանիքի անդամները։ Մի քանի ժամ անց ինքը՝ Բալմերը, ներկայացել է ոստիկանություն։

Նա հայտարարել է, որ «ատում է» նահանգապետին և ծրագրում էր մուրճով ծեծել նրան, եթե հանդիպեր նրան:

Բուլմերին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, ահաբեկչության և ծանր հրկիզման մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև թափառաշրջության և դաժան ծեծի ենթարկելու համար:

Դեմոկրատ Շապիրոն, որը համարվում է 2028 թվականի նախագահի պոտենցիալ թեկնածու, մամուլի ասուլիսում ասել է, որ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը ժամեր առաջ խոսել է իր հետ և խոստացել «դաշնային կառավարության ողջ ռեսուրսները»՝ հետաքննելու հարձակումը։

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին գրել է X սոցիալական մեդիայի կայքում, որ ինքը «խորապես հանգստացած է», որ նահանգապետն ու նրա ընտանիքը ապահով են և ողջունել է Բալմերի արագ ձերբակալությունը: