Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի պատժամիջոցներ են սահմանել Իրանի յոթ ֆիզիկական անձանց և երկու կազմակերպությունների նկատմամբ՝ ԵՄ քաղաքացիների կալանավորման առնչությամբ, ինչը դաշինքն անվանում է «պետության հովանավորմամբ պատանդների քաղաքականություն», հաղորդում է Reuters-ը:

Ըստ Reuters-ի՝ պատժամիջոցների ենթարկված անձանց ցանկում են ընդգրկվել Թեհրանի Էվին բանտի տնօրենը և մի քանի դատավորներ և դատական ​​այլ պաշտոնյաներ: Պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների թվում էր նաև Շիրազ քաղաքի գլխավոր բանտը։

ԵՄ պատժամիջոցները ներառում են Եվրոպական Միությունում պահվող ցանկացած ակտիվի սառեցում և ԵՄ երկրներ ցանկացած ճանապարհորդության արգելք։