Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարները Սևանա լճում հետևել են ծառայողների ցուցադրական հնարքներին՝ արտակարգ իրավիճակներում արձագանքման արագությանն ու մասնագիտական հմտություններին: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:
Նշենք, որ աշխատանքային այցով Հայաստանում է ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունը:




























