«Ես կլուծեմ Իրանի խնդիրը»: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Դա գրեթե հեշտ է», -հայտարարել է նա լրագրողներին Օվալաձև աշխատասենյակում:

«Իրանը պետք է ձերբազատվի միջուկային զենքի հայեցակարգից: Եթե մենք ստիպված լինենք շատ կոշտ քայլեր անել, մենք դա կանենք»,- ասել է ԱՄՆ նախագահը:

«Կարծում եմ՝ նրանք խաղում են մեզ հետ, քանի որ սովոր են այս երկրում գործ ունենալ հիմար մարդկանց հետ»,-հավելել է նա: