Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ՝ երկկողմ հարաբերությունները և վերջերս մեկնարկած իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունները քննարկելու համար, հայտնում է Mehr-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել շաբաթ օրը Մուսկատում անցկացված Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների շուրջ։
Իրանն ու ԱՄՆ-ն շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մուսկատում Օմանի միջնորդությամբ բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
Ավելի վաղ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտարարել էր, որ իրանա-ամերիկյան միջուկային բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում։




























