Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է, և առատ ձյուն է տեղում։ Այս մասին գրել է Ճանապարհային դեպարտամենտը՝ հրապարակելով նաեւ տեսանյութ։
Նշենք, որ ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավելի։





























