Վեցերորդ սերնդի iPhone սմարթֆոնը, լրիվ նոր դիզայնով կարող է թողարկվել արդեն 2012 թվականի աշնանը, այսինքն iPhone 4S-ի թողարկումից գրեթե մեկ տարի անց:

Apple ընկերության այս պլանների մասին տեղեկացել է BGR պարբերականը: Ըստ այդմ, ապարատի հետեւի կափարիչը ապակու փոխարեն կլինի ալյումինից:

Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Apple-ը կարող է անցնել 4 դյույմանոց տրամագծով iPhone էկրանների օգտագործման, 3,5 դյույմանոց դիսփլեյի փոխարեն:

iPhone-ի առաջին սերունդը ներկայացվել է 2007 թվականին: Ներկայումս Apple-ը վաճառել է տարբեր սերնդի ավելի քան 128 մլն սմարթֆոն, գրում է «ՌԻԱ նովոստին»: