Վատիկանի արխիվներում ավելի քան 250 տարի պահվող հնագույն ձեռագիրը  լույս է սփռում Քրիստոսի ծննդյան հանգամանքների վրա:

Տեքստի վերծանմամբ զբաղվել է Օկլոհամայի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Բրենտ Լանդոն, եւ չի բացառում, որ տեքստի հեղինակը տեսել է նորածին Հիսուսին սեփական աչքերով:

Համաձայն հնագույն փաստաթղթի,  նորածին Հիսուսին երկրպագելու մեկնած մոգերը ոչ թե երեքն էին, ինչպես նշվում է, այլ տասնյակներ: Մաթեւոսի Ավետարանում, ընդ որում, մոգերի թվի մասին ընդհանրապես չի խոսվում:

Բացի այդ, նշվում է, որ իմաստունները Մարիամի եւ Հովսեփի մոտ եկել էին ոչ թե Պարսկաստանից, այլ Շթար երկրից, որը թարգմանիչը նույնականցնում է հին Չինաստանի հետ:

Տեքստի հեղինակը գրում է  նաեւ, որ Բեթղեհեմյան աստղը,  որը իմաստուններին ուղղորդել է դեպի  այն քարանձավը, որտեղ ծնվել էր Հիսուսը,  վերածվել է «փոքրիկ լուսաշող մարդու»: Ամերիկացի գիտնական խոսքով`  տեքստում նշվում է, որ  «Բեթղեհեմյան աստղն ու Քրիստոսը նույնն են» եւ «Աստվածամարդը կարող է ցանկացած տեսք ընդունել», -հաղորդում է «Վեստին»: