Վրաստանի 23-ամյա բնակիչ Բեսիկ Բուխրաշվիլին գնդակի նետման համաշխարհային ռեկորդ է սահմանել եւ հույս ունի ընդգրկվել Գինեսի գրքում:
Նա գնդակը վեր է նետում երկու ոտքերով, այդ ընթացքում ձեռքերը գրպանում դրած: Ռեկորդային գործողությունը շարունակվել է 4 ժամ. այդ ընթացքում նա կարող ացել է գնդակն օդ նետել շուրջ 20 հազար անգամ:
Ռեկորդը գրանցվել է Թբիլիսիի տեխնիկական համալսարանի սպորտային դահլիճում` վրացական սպորտի ձեռքբերումների «Ռեկորդ» ակումբի ղեկավար անդամների ներկայությամբ:
Ակումբի ներկայացուցիչները նախապես Բուխաշվիլիի մասին տեղեկություններն ուղարկել են Գինեսի ռեկորդների գրքին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























