Երեքշաբթի Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ավազամրրիկը մոլեգնել է ամբողջ երկրում՝ օդը լցնելով խեղդող փոշով, ստիպելով փակել օդանավակայանները, ավելի քան 3 700 մարդ հայտնվել է հիվանդանոցներում՝ շնչառական դժվարություններով, հաղորդել է AFP-ը:

Կենտրոնական եւ հարավային քաղաքներում տեսանելիությունը նվազել է մինչեւ մեկ կիլոմետրից պակաս, քանի որ մրրիկը ծածկել է տարածաշրջանը սարսափելի նարնջագույն մշուշով, հայտնել են AFP-ի լուսանկարիչները:

Բասրայի եւ Էն Նաջաֆի օդանավակայանները փակվել են մրրիկի ժամանակ, որը սկսել է մարել երեքշաբթի առավոտյան։ Առողջապահության նախարարության խոսնակ Սեյֆ ալ-Բադրն ասել է, որ Բասրան ամենաշատ տուժած նահանգն է, որին բաժին է ընկել ավազամրրիկի հետեւանքով առաջացած 3 747 հոսպիտալացումներից ավելի քան 1 000-ը:

AFP-ի լուսանկարիչը տեղեկացրելէ, որ նրանցից շատերը, ովքեր համարձակվել են դուրս գալ Բասրայում, դիմակներ են կրել՝ պաշտպանվելու խեղդող փոշուց:

2022թ. Իրաքում տեղի ունեցած սաստիկ ավազամրրիկը մեկ մարդու կյանք խլեց, ավելի քան 5 000-ը հոսպիտալացվեց շնչառական դժվարությունների հետ կապված: