Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ ապրիլի 15-ին, ավանդույթի համաձայն հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների հայտարարությունների ժամ է:
Հերթագրվել է 18 պատգամավոր: Նրանցից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ մինչեւ 3 րոպեանոց հայտարարությամբ:
Առաջին 10 հերթագրվածներն են՝ Աննա Մկրտչյանը, Մհեր Մելքոնյանը, Թադեւոս Ավետիսյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Տւգրան Պարսիլյանը, Գառնիկ Դանիելյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Սերգեյ Բագրատյանը:











