Թբիլիսիի բարերից մեկում խարդախների ցանց է բացահայտվել:
Քննությամբ պարզվել է, որ բարերից մեկի աշխատակիցները գումար են շորթել այցելուներից. եթե հաճախորդները հրաժարվում էին վճարելուց, նրանք ենթարկվում էին հոգեբանական ճնշման։
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է վեց մարդ, նրանց թվում՝ Հայաստանի, Ուկրաինայի և Վրաստանի երեք քաղաքացի, մեկը՝ նախկինում դատապարտվել է ազատազրկման, գրում է Sputnik Грузия-ն։ Ձերբակալվածներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։



























