Հայտնի են դարձել հաջորդ տարվա համար Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսված ծախսերը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական АПА-ն, դա արտացոլված է 2026 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսային ցուցանիշներում։
Հաջորդ տարի նախատեսվում է այդ ոլորտին հատկացնել 8 միլիարդ 110 միլիոն 642,2 հազար մանաթ՝ գրեթե 5 միլիարդ ԱՄՆ դոլար։
2025 թվականին Ադրբեջանը ծրագրում է նույն նպատակների համար ծախսել 8 միլիարդ 396 միլիոն 297 հազար 596,0 մանաթ։




























