Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հայկավան գյուղի 51-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում: Վերջինս ապրիլի 14-ին ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայկավանցի տղամարդու տանը՝ հյուրասենյակի պահարանում, հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:

Հանգամանքները պարզվում են։