«Վերջերս Անթալիայում անցկացված ֆորումում ակնհայտորեն աչքի ընկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վառ ելույթը, որը մերժեց աշխարհում տիրող կեղծ, երեսպաշտ քաղաքական կոռեկտությունն ու երկակի ստանդարտները»։ Դրա մասին Facebook-ի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Իրերն իրենց անուններով կոչելով՝ նախագահը բարձրաձայնեց այն, ինչ միգուցե ուրիշները մտածում, բայց չեն համարձակվում են բարձրաձայն արտահայտվել:

Նա հստակ մատնանշեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման փաստերը և ելք առաջարկեց ստեղծված իրավիճակից։ Իր ելույթով նա ևս մեկ անգամ հաստատեց, որ ոչ միայն տարածաշրջանի առաջնորդն է, այլ նաև պետությունների վարքագծի նոր սկզբունքի ստեղծողը՝ սեփական արժանապատվության զգացումով»,-գրել է Սաակաշվիլին։