Շատ ճիշտ բան եք արել, որ ինձ բերել, էստեղ նստեցրել եք: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:

«Եթե ես զգայի, որ չեմ կարող, կամ սպառվել եմ, միանշանակ չէի գա, Խաչն ու Ավետարանը վկա: Շատ ծանր տեղ ենք եկել, բայց կարող ենք անել, ու կտեսնեք, որ բոլորիդ վրա ազդեցություն չունենա: Կտեսնեք, որ շատ լավ բաներչ ենք անելու, գիտենք՝ որտեղից անենք ու ինչ անենք: 13 տարի պատահական չենք աշխատել: Ընդհուպ այն մարդիկ, որոնք ինձ դեմ են, իրենք էլ կասեն՝ դե անում է էլի, հո ասելով չի՞: Կարելի է հարգել իրեն գործի համար: Կարող է իր բնավորությունն ինձ դուր չի գալիս, կյանքում ինչ-որ բան է եղել, բայց հանուն քաղաքի, որ իրեն ճիշտ է պահում, ուրեմն արժի հագել ու գնահատել»,- ասաց նա:

Վարդան Ղուկասյանը նշեց, որ կարգավորելու են տրանսպորտի հարցը: «Գյումրիում բոլորը թշնամացած են նայում գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի վրա, քանի որ մարդկանց շատ է տանում-բերում շինթույլտվությունների համար։  Անպայման պարոն Գասպարյանին այդ կաբինետից հանում ենք, որ կյանքը շարունակվի, թե չէ չի շարունակվի»,-ասաց նա: