Վերին տարիքային շենը՝ 35 տարեկան, պարեկային ծառայություն նդունվելու համար կչեղարկվի։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ կառավարության 2024թ. (2021-2026թթ.) ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության ներկայացման ժամանակ։
Նախարարի խոսքով՝ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը, որը մշակվել է ներքին գործերի նախարարության կողմից, արդեն շրջանառության մեջ է դրվել։ «Կարեւոր է, որ մենք կադրեր ընտրենք՝ հաշվի առնելով նրանց ֆիզիկական տարբեր հատկանիշները, դրանք պետք է հիմնված լինեն ոստիկանության առջեւ ծառացած մարտահրավերների վրա»,- ասել է Սարգսյանը։
Նա հույս է հայտնել, որ օրենսդրական նախաձեռնությունը հնարավոր կլինի ընդունել մինչեւ ամառային արձակուրդները։ Իշխանությունները ծրագրում են նոր ընդունելության մասին հայտարարել այս աշնանը։ Ընդունելության համար դիմելու նվազագույն տարիքը 18 տարեկանն է:





























