Տեղի է ունենում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հանդիպումը ընդլայնված կազմով։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Օրակարգում ընդգրկված են ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող թեմաներ, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային նշանակության խնդիրներ։

Հանդիպումից հետո տեղի կունենա Արարատ Միրզոյանի եւ Տանյա Ֆայոնի մամուլի ասուլիսը։