Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կենսաչափական անձնագրերի տրամադրումը կիրականացնի «IDEMIA Identity Security France եւ A.C.I. Technology S.à.r.l» ֆրանսիական ընկերությունների կոնսորցիումը։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ կառավարության 2024թ. (2021-2026թթ.) ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության ներկայացման ժամանակ։
Արտադրությունը, նրա խոսքով, նախատեսվում է սկսել 2026թ. երկրորդ կեսին։ «Կոնսորցիումը պատասխանատու է լինելու ոչ միայն անձնագրերի պատրաստման, այլեւ անձնագրային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման համար»,- տեղեկացրել է Սարգսյանը։





























